Տե՛ր, հալածի՛ր մտքիս խորհուրդներից բոլոր չար ու երկրաքաշ մտածումները, բարիքների արմատն ամուր տնկի՛ր իմ սրտում և հոգուս մեջ պատկերի՛ր շնորհներիդ պտուղը։
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...